Կրիպտոարժույթներն ու բլոքչեյն համակարգերը լայն թափով զարգանում ու աճում են աշխարհում։ Կան երկրներ, որտեղ պետությունն օրենսդրական մակարդակով կարգավորել է ոլորտը, տեղ-տեղ նույնիսկ պետությունն է թողարկում սեփական կրիպտոարժույթը։
Հայաստանում ոլորտը ներկայացնող ամենախոշոր ընկերություններից մեկը հանդիսացող TETChange-ից մեզ փոխանցեցին, որ կրիպտոշուկայում նկատվող ակտիվության ֆոնը մեր երկրում տնտեսական զարգացման լավ հնարավորություն է ստեղծում, ամենաքիչը այն լրացուցիչ ազդակ կարող է հաղորդել տնտեսության զարգացմանը: Ընկերության հիմնադիր Հրաչյա Դանիելյանը մեզ հետ զրույցում օրինակ բերեց հարեւան Վրաստանը, որտեղ մշակվում է նախագիծ, ինչը կկարգավորի կրիպտոարժույթների ինտեգրացիան՝ որպես ֆինանսական համակարգի մաս: Նա ավելացրեց նաեւ, որ չնայած մեզանում ոլորտը կարգավորված չէ, բայց առանձին ընկերություներ ստանձնել են համակարգը կարգավորող պիոներների դերը ու ցանկացած պահի պատրաստ են օգնել պետության համապատասխան մարմիններին՝ զարգացնելու ոլորտը: TETChange ընկերությունից մեզ փոխանցեցին, որ Հայաստանի տնտեսության վրա կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների իրական ազդեցության մասին չկան մասնագիտական հաշվարկներ, չկա նաեւ դրանց զարգացման դեպքում տնտեսության իրական սեկտորի աճի մասին ռեալ պատկերացումներ: Դանիելյանը հավելեց նաեւ, որ պատրաստ են ցուցաբերել համապատասխան մասնագիտական աջակցություն ՀՀ կենտրոնական բանկի մասնագետներին, եթե նման առաջարկ ստանան:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։