Aravot.am֊ին հասած տեղեկություններով, երեկ միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ֊ական ներկայացուցիչները խնջույքի են մասնակցել։
Այստեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի ծնունդը, ձեռքի հետ էլ տոնել են նաև վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգական, 28֊ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը։
Մեր տեղեկություններով, սկզբում վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել հենց ՔՊ֊ականների միջև, երբ փորձել է միջամտել ռեստորանի տնօրինությունը, վիճաբանել են նաև նրանց հետ։
Կան տեղեկություններ, որ վիճաբանության ընթացքում դանակով սպառնացել են մասնակիցներից մեկին։
Կարդացեք նաև
Մենք դիմել ենք ոստիկանության լրատվական ծառայություն` միջադեպի մանրամասների շուրջ տեղեկություն ստանալու։ Կհրապարակենք պաշտոնական պարզաբանում ստանալուն պես։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ