Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորն իշխանության միջամտությունն է ակադեմիական հաստատության ներքին կյանքին․ «168 ժամ»

Մարտ 16,2023 09:00

Իրական ժողովրդավարությունը միայն պետական պաշտոնյաների ընտրությունները չեն, գեղեցիկ հայտարարություններն ու բաժակաճառերը չեն։ Ժողովրդավարությունն ամենաընդգրկուն իմաստով իշխանության առավելագույն ապակենտրոնացումն է՝ վերևից ներքև սկզբունքով։ Դա վերաբերում է՝ ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն ու կայացմանը (իրապես զարգացած բոլոր ժողովրդավարություններում ՏԻՄ-երն ունեն հսկայական դեր ու ազդեցություն), այնպես էլ՝ հանրային-քաղաքացիական միավորումների ներգրավվածության, ինքնուրույնության մեծացմանը։ Բուհերը հենց այդպիսի ակադեմիական միավորումներ են, որոնք ինստիտուցիոնալ, իրավական իմաստով ունեն ինքնուրույնության ու ինքնավարության բոլոր, այդ թվում՝ սեփական ղեկավար մարմիններ կազմավորելու իրավունքները։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, կոպտագույն կերպով խախտելով այդ սկզբունքները, ուղղակի, վերևից պաշտոնակատար է նշանակում մեկին, ում հետ բուհի ուսանողադասախոսական կազմն ուղղակի չի ցանկանում աշխատել։

Տվյալ դեպքում նշանակվողի անձը երկրորդական է, կարևորն իշխանության միջամտությունն է ակադեմիական հաստատության ներքին կյանքին, որը գործնականում նշանակում է իշխանության ուզուրպացիա։

Ճակատագրի հեգնանքով, իսկ գուցե խիստ մտածված ու հաշվենկատ կերպով դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած՝ «ես իշխանության ուզուրպատոր չեմ և չեմ լինի» հայտարարության հենց հաջորդ օրը։ Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը դեռևս արժանապատվորեն դիմադրում է իշխանության ուզուրպացիայի այս խայտառակ դրսևորմանը։ Բայց այդ պայքարում նրանք մեծ հաշվով միայնակ են և չեն ստանում ոչ միայն հանրության լայն շերտերի, այլ անգամ գործընկերների՝ այլ բուհերի դասախոսների և ուսանողների աջակցությունը։

Հարություն Ավետիսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031