Լրահոս
Օրվա լրահոսը

Հետհեղափոխական «գեդոնիզմը»

Մարտ 16,2023 10:00

Արդյոք 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները հեղափոխությո՞ւն էին: Չնայած իշխանության ակտիվ ընդդիմախոսներն ինձ հետ վիճում են եւ երբեմն նաեւ «լատենտ նիկոլական» են անվանում, ես գտնում եմ, որ դա հեղափոխություն էր: Այն խավը կամ այն խավերը, որոնք երկու տասնամյակ արհամարհվում էին, ստորացվում էին, հնարավորություն ստացան իրենց քաղաքացի զգալ եւ, ի վերջո, ձեւավորեցին իշխանություն՝ համեմատաբար արդար ընտրությունների միջոցով: Դա արմատական փոփոխություն էր, որը, կարծում եմ, կարելի է հեղափոխություն անվանել:

Ուրիշ հարց, որ այդ հեղափոխության արդյունքում իշխանության բնույթը չփոխվեց: Իշխանավորներն, ինչպես ձգտում էին հնարավորինս մեծ օգուտներ քաղել իրենց պաշտոններից` բնակարաններ, մեքենաներ, բիզնեսներ, այնպես էլ շարունակում են ձգտել: Ոստիկաններն, ինչպես ջարդում էին ցուցարարների քիթ մռութը, այդպես էլ շարունակում են ջարդել: Նորմալ լրատվամիջոցներին ինչպես համարում էին իրենց թշնամին, այդպես էլ շարունակում են համարել՝ այն հանգամանքը, թե վարչապետը նախկին լրագրող է, տվյալ դեպքում որեւէ բան չի փոխում:

Թե ինչու 32 տարի մենք, ըստ էության, ունենք նույն բնույթի իշխանություն՝ դա հարց է, որը պետք է պարզել: Բայց առայժմ դա անելու ցանկությունը չկա՝ նախեւառաջ այն պատճառով, որ, պայմանականորեն ասած, «4 իշխանությունների» ներկայացուցիչները եւ համակիրները, ինչպես նաեւ՝ հեռուստատեսային եւ «կայքային» եթերներում հաճախ երեւացողները, համաձայն չեն իմ այն կանխադրույթի հետ, որ մեր իշխանությունն իր բնույթով միշտ էլ նույնն էր՝ այդ խմբերը կարծում են, որ իրենց ժամանակ իշխանական աթոռներին նստած էին (են) բյուրեղապակյա ճգնավորներ, որոնց ուշքն ու միտքը միայն ազգային շահն էր: Եթե չկա համաձայնություն այս կետում, չկա, բնականաբար, նաեւ լուրջ քննարկում:

Ներկաները ցասումով հերքում են, որ իրենք նույն «գեդոնիստներն» են, շքեղ կյանքի նույն սիրահարներն են, ինչպիսիք իրենց նախորդներն էին: Կարծում եմ, որ հասարակական կարծիքն առայժմ, կարծես թե, հակված է այդ հերքումներին հավատալ: Անկեղծ ասած, դա չէ, որ ինձ անհանգստացնում է: Թող ամեն մեկը 10 դղյակ ունենար, բայց կարողանար ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Խնդիրն այն է, որ ո՛չ պետությունն են կարողանում նորմալ ղեկավարել, ո՛չ էլ առանձնապես ժուժկալ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ այդ Ձեր մատնանշած <> հենց թքած ունի անվտանգության ու պետականության վրա և կարևորում է միայն <>։ Սակայն աբսուրդը նրանում է, որ նույն <> չի նկատում այսօրվա <> սակայն շարունակում է հիստերիկ արձագանքել հին <>։
    Եթե Դուք լինեիք լրիվ օբյեկտիվ ապա կնշեիք, որ իրականում ՀՀ և Արցախ պետություններն անհամեմատելի ավելի անվտագ էին հին <> ժամանակ , քան հիմա։ Իսկ այդ <> հուսով եմ Հայաստանում շուտով կզրկվի երկրիս ճակատագիրը որոշող լինելու հնարավորությունից։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի պարոն Հակոբյան: Դրեք հայկական չակետներ «», մյուս չակերխտենրի մեջ գրածը չի երեւում

  2. Aha says:

    Անկեղծ ասած, դա չէ, որ ինձ անհանգստացնում է: Թող ամեն մեկը 10 դղյակ ունենար, բայց կարողանար ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը:

    That is a close description to how it was during the previous 3 presidents, to various degrees. As unfair as it was, that security had brought about a stability which was at the basis of progress. Already before the 2018 revolution, IT was a strong sector in Armenia and a small middle-upper class had emerged in Yerevan, that had a decent quality of life (multiple trips a year to Europe and exotic destinations, nice cars, clothes, etc). I consider that the social justice issue will solve itself in the presence of 2 ingredients: (1) geopolitical stability and (2) cultural evolution.

    For the first, the most important is that there be no constant stream of new casualties and that defence spending does no end up becoming an unmanageable weight on the budget.

    For the second, the Armenian youth should gain as much experience abroad and exposure to other cultures as possible, by studying, living, or working abroad and then returning to Armenia. Moreover, attracting quality immigration to Armenia is another venue that should be encouraged. For example, having an Iranian, Indian, Chinese, Vietnamese, or Lebanese communities (and why not also Turkish or Kurdish) in Yerevan would definitely have a positive impact on culture. Just like it is in most big cities in the world. As such, the arrival of thousands of Russians in Yerevan in the last year is a very positive development in my view.

  3. Blog_H says:

    test

    (նշոյլ մը կասկած չունիմ որ՝ թերթին կամքովը չէ. սակայն մեկնաբանութիւններս – դարձեալ… – չեն «անցնում», այստեղ… չգիտեմ եթէ կապ ունի թերթին դէմ կատարուած լայնածաւալ եւ ընթացիկ յարձակումին հետ… համբերութիւն, ձեզի… իրեւէ տեսանկիւնից, արժանի չէիք այդ նենգաբարոյ խոշտանգումին…)

    • Blog_H says:

      Տիկին Իսրայելյանը անմիջապէս ստուգեց, եւ այս – փոքր – պատահարը սրբագրեց:

      Կը մաղթեմ որ ընդհանուր թերթին վերաբերող, այլապէս լուրջ, հիմնական ու ծանր խնդիրը, նոյնպէս, շուտով կը լուծուի:

      Զօրակցական բարեւներով,

      Մ. Հայդուկ Շամլեան

  4. Լավատես says:

    Դեռեւս համախոհներ չունեմ այն հարցում, թե ովքեր են մեր իսկական դաշնակիցները, շատերն են ասում, որ հույսներս մենք մեր վրա պետք է դնենք, բայց մյուս կողմից էլի ընկնում են մինյոնի հոգեբանության մեջ եւ գերտերություն են փնտրում որպես փրկիչ: Ես կատեգորիկ դեմ եմ դրան: Մենք մեր հույսը պետք է դնենք ոչ միայն մենք մեր վրա, այլեւ մեր նմանների վրա, մեր իսկական դաշնակիցները մենք ենք եւ մեր նմանները: Գերտերություններից պետք է սովորենք գերտերության կառուցվածքին ու կառավարմանը, ինձ օրինակ դուր է գալիս ԱՄՆի կամ Գերմանիայի կառուցվածքն ու օրենքները, չնայած մենք էլ մերը կարող ենք ստեղծել եւ հարստացնել գերտերությունների մշակույթը: Բայց ամեն ինչի սկիզբը’ դա մեր նոր սերունդների ծնողների ու ուսուցիչների կողմից դաստիարակությունն ու կրթությունն է, դրա համար պետք է դաստիարակել ու կրթել ծնողներին ու ուսուցիչերին: Որ քաղաքական ուժը կներկայացնի արդյունավետ ծրագիր կրթության եւ դաստիարակության շուրջ, այդ ուժին էլ կգովերգեմ: Կարծում եմ ժամանակն է, որ մեր փորձագետներն ու բոլոր մտավորականները ներկայացնեն այն խնդիրները, որոնց լուծումն են ակնկալում տեսնել քաղաքական ուժերի ծրագրերում:

  5. Հայ says:

    Ես չեմ հասկանում, ինչ է նշանակում կարողանալ ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և ունենալ 10 դղյակ։
    Եթե անձնապես, զենքը ձեռքին կնստի խրամատում օրեկան 24 ժամ և առանց որևէ մեկի օգնության կապահովի մեր անվտանգությունը,ապա՝ համաձայն եմ (բնականաբար չեմ կարծու,որ այս պարագայում ,տվյալ անձը 10 դղյակի կարիք կունենա,բայց եթե ուզում է թող ունենա,մարդ կա հին կոպեկներ է հավաքում,մարդ էլ կա դղյակներ)
    Բայց եթե մեր զինվորը պետք է սոված-ծարավ,սառած և հոգնած, ցեխոտ խրամատի մեջ, իր կյանքը վտանգելով ապահովի մեր անվտանգությունը,իսկ չինովնիկը մտածի 11 րդ դղյակի մասին,այստեղ ոչ միայն համաձայն չեմ,այլ կտրուկ դեմ եմ,այսպես ասած չուզող եմ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031