Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գայանե Մնացականյանը՝ գինեկոլոգիական առավել տարածված խնդիրների, կանանց առողջության պահպանման կարևոր կանոնների մասին

Մարտ 16,2023 09:30

«Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ Գայանե Մնացականյանի հետ

Գինեկոլոգիական ո՞ր խնդիրներն են ավելի շատ հանդիպում հայ կանանց շրջանում։

Գինեկոլոգիական խնդիրները մեր պոպուլյացիայում պետք է բաժանել ըստ տարիքային խմբերի՝

1/ դեռահասային տարիք․ այս տարիքային խմբին առավել բնորոշ են հորմոնալ շեղումները, 2/ ռեպրոդուկտիվ տարիքում (20-35) կանայք ավելի հաճախ դիմում են անպտղության բերող խնդիրներով՝ արգանդի լորձաթաղանթի պաթոլոգիաներ, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ, արգանդի պարանոցի խնդիրներ, միոմաներ, էնդոմետրիոզ և այլն և 3/ նախա և հետկլիմակտերիկ տարիքում առավել հաճախ հանդիպող խնդիրները նախաքաղցկեղային, քաղցկեղային վիճակներն են։

Ընդհանուր առմամբ որո՞նք են գինեկոլոգիական խնդիրների առաջացմանը նպաստող գործոնները։

Նպաստող գործոնները շատ տարբեր են` սկսած ապրելակերպից, սեռական վարքագծից մինչև ժառանգական նախատրամադրվածություն։

Ինչպե՞ս կարելի է կանխարգելել այդ խնդիրների զարգացումը․ ինչպիսի՞ սքրինինգային հետազոտություններ կան մեր երկրում կանանց համար։

Ցանկալի է տարին գոնե 1 անգամ cheek-up անցնել։ Ցավոք, սքրինինգային հետազոտությունները, որոնք պետպատվերի շրջանակում են իրականացվում, շատ սակավ են, իրականացվում են 3 տարին մեկ անգամ․ խոսքը ՊաՊ թեստի մասին է։

Արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղ․ որո՞նք են այս հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնները, կանխարգելման մեթոդներն ու բուժման հնարավորությունները։

Կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղից հետո տարածվածությամբ 2-րդ տեղում արգանդի պարանոցի քաղցկեղն է, որի առաջացման մեջ մեծ է պապիլոմավիրուսի դերը։ Այս վիրուսը սեռական ճանապարհով է փոխանցվում, ուստի առողջ սեռական կյանք վարելը կանխարգելման միջոցներից մեկն է։ Նաև մեր երկրում պապիլոմավիրուսի դեմ գործում է պատվաստում (գարդասիլ), որն իրականացվում է դեռահասային տարիքում։ Վաղ սեռական կյանքով ապրելը ևս ռիսկի գործոններից է։

Արգանդի մարմնի քաղցկեղը ավելի հազվադեպ է հանդիպում, հիմնականում արգանդի մարմինը երկրորդային ձևով է ընդգրկվում` մետաստազների:

Իսկ քաղցկեղի բուժման եղանակը կախված է քաղցկեղի արտահայտվածության աստիճանից` պահպանողականից մինչև վիրահատական միջամտություն։

Որո՞նք են կանանց առողջության պահպանման կարևորագույն կանոնները։

Առաջին հերթին հետևողական լինելն է, գանգատները չանտեսելն ու համապատասխան մասնագետին դիմելը։ Առավել կարևոր են պրոֆիլակտիկ զննումները։ Կանանց պարագայում վահանաձև գեղձը, կրծքագեղձը և սեռական համակարգը խիստ փոխկապակցված են աշխատում, և մի համակարգում առաջացած խնդիրը կարող է խնդիրներ առաջացնել նաև մյուս համակարգում։

Բժշկության մեջ ո՞ր հայտնագործությունն եք համարում կարևորագույն, որը փոխեց մարդկանց կյանքը։

Կարևորագույններից եմ համարում հակաբորբոքայինների հայտնաբերումը, որը կտրուկ իջեցրեց մահացության տոկոսը։ Բայց հիմա հակաբիոտիկների անկառավարելի կիրառումն այլ չարիքի է բերում՝ կայունության հակաբիոտիկների նկատմամբ։ Այս տեմպով շարունակելու դեպքում կգա մի ժամանակ, երբ այլևս չենք ունենա հակաբիոտիկ, որը կազդի բակտերիաների վրա։

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031