Նյու-Դելիում կայացել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության բացման արարողությունը, մասնակիցների կշռումն ու վիճակահանությունը:
Մարտի 116-ին հինգ մայրցամաքների 65 ազգային ֆեդերացիաների մարզուհիները կսկսեն պայքարը 12 քաշային կարգերում չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու եւ $ 2,4 միլիոն ընդհանուր մրցանակային ֆոնդի իրենց մասնաբաժինն ստանալու համար:
Հայաստանից առաջինը ռինգ կմտնի 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան, որի մրցակիցը Դելփին Մանցինին է՝ Ֆրանսիայից: Մեր կանանց ընտրանու կազմում են նաեւ 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանը, 50 կգ՝ Անուշ Գրիգորյանը, 60 կգ՝ Էլիդա Քոչարյանը, 63 կգ՝ Սոնա Հարությունյանը եւ 70 կգ՝ Անի Հովսեփյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ