Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Երկրաշարժի դեպքում զոհերի քանակ պետք չի կանխատեսել, այլ պետք է լսել մասնագետներին ու չանել բացառություններ»

Մարտ 15,2023 23:30

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նկարում Երեւանում կառուցվող 35 եւ 39 հարկանի շենքերի գովազդն է, իսկ մյուսում Հայաստանում գործող շինարարական նորմերից քաղվածք, որում նշված է առավելագույն թույլատրելի հարկայնությունը. կրող պատային (շատ թանկ լուծումներով) առավելագույնը 25 հարկ, իսկ սյունահեծանային (որով հիմնականում կառուցապատում են)՝ 20 հարկ…

Երեւանում հատկապես վերջին 2-3 տարիների (ինչպես եւ նախորդ շրջանի) աննախադեպ ու չմտածված կառուցապատման մասին շատ է խոսվել, սակայն այս ծավալներն ու անպատասխանատու պահվածքը գնալով ավելի հուսահատեցնող են դարձնում վիճակը՝ հատկապես Թուրքիայում ու Սիրիայում տեղ ունեցած արդեն մոտ 60 հազար կյանք խլած երկրաշարժից ֆոնին։

Հիմա հասկանում եք ի՞նչ ենք անում…

Երկրաշարժի դեպքում զոհերի քանակ պետք չի կանխատեսել, այլ պետք է լսել մասնագետներին ու չանել բացառություններ… Պետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը։

Հ.Գ.-Ի դեպ նոր ուղարկեցին ԱԺ-ում ինչ որ քննարկում, որտեղ խոսվում է, որ գլխավոր հատակագիծ չկա դրա համար է այս վիճակը։ Պարոնայք ձեզ խաբել են, գլխավոր հատակագիծը չի փրկելու մեզ, ձեզ ու մնացածին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031