ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարտի 14-ին այցելեց 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Սողոմոնյանի ընտանիքին:
Մարզպետին ուղեկցում էին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը:
Արարատ Գրիգորյանը եղավ Նորայր Սողոմոնյանի անվան տուն թանգարանում: Մարզպետը ծաղիկներ նվիրեց Նորայրի մայրիկին, շրջեց թանգարանում, որտեղ ցուցադրված է Նորայրի նկարները, ձեռքի աշխատանքներն ու երաժշտական այն գործիքները, որոնց վրա նա նվագել է: Թանգարանում է պահվում նաև Նորայրի անձնական իրերը:
Նորայրի մայրը՝ Սյուզաննա Վարդանյանը, շնորհակալություն հայտնեց մարզպետ Արարատ Գրիգորյանին թանգարան այցի և իրենց ընտանիքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:
Կարդացեք նաև
Արարատ Գրիգորյանն իր հիացմունքն արտահայտեց ընդամենը 20 գարուն բոլորած երիտասարդ Նորայրի ստեղծած նկարների և հայկական ազգային գործիքներով նվագելու շնորհի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեց Սյուզաննա Վարդանյանին այդպիսի շնորհալի և հայրենասեր զավակ դաստիարակելու համար:
Նորայր Աշոտի Սողոմոնյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում։ Սովորել և ավարտել է Արտաբույնքի միջնակարգ դպրոցը։ Մանկության տարիներից սկսել է նկարել: Հաճախել է Եղեգնաձորի գեղարվեստի դպրոց։ Նվագել է տարբեր երաժշտական գործիքների վրա:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության բաժինը:
Ծառայել է Արցախի Հանրապետության Ջրականի զորամասում։ Զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրը։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության» շքանշանով:
Հավերժ փառք Արցախյան բոլոր պատերազմում զոhված քաջորդիներին:
Վայոց Ձորի մարզպետարան