էջմիածնի Ս.Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Արտյոմ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինքս լինելով դաշնակահար, կիսում եմ բազմաթիվ երաժշտական դպրոցների դաշնամուրային բաժնի մանկավարժների մտահոգությունը՝ ԿԳՄՍ Նախարարության եւ ԳԹ Կենտրոնի «Դաշնամուր մասնագիտության Կամավոր ատեստավորման» թեստային ձեւաչափի հետ կապված։
Ոչ մի կերպ հիմնավորված եւ արդարացված չէ նշված մասնագիտացման ատեստավորումն իրականացնել թեստային ճշգրիտ հարցուպատասխաններով եւ նշված գրականության ցանկով (Օգտագործված ցանկում շատ քիչ տեղ է զբաղեցնում նեղ մասնագիտական եւ մեթոդական գրականությունը եւ հիմնականում օգտագործված է ընդհանուր երաժշտական կամ սոլֆեջիո եւ հարմոնիա առարկաներին վերաբերող գրքեր)։
Կարճ ասած, արդյո՞ք մանկավարժը, ով գիտի թե Բեթհովենի 28-րդ սոնատը որ թվականին է գրված, համարվում է հարուստ մեթոդներով «Զինված» դաշնամուրի մասնագետ։
Կարդացեք նաև
Առաջիկայում՝ դաշնամուրի մասնագետներով հանդես կգանք հանրային քննարկում իրականացնելու առաջարկով, որ մասնագիտական առումով հասկանանք ոլորտային բացերն ու լուծումներ առաջարկենք գերատեսչությանը»։