Մարտի 14-ին Ջերմուկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակությունը այցելել է սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր և ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների վերաբերյալ։
Վայոց Ձորի մարզպետարան