Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ դավաճանությունները բա ի՞նչ էին, եթե ոչ «5-րդ շարասյուն»․ Արմեն Խաչատրյան

Մարտ 15,2023 19:44

«Հենց պատերազմի ժամանակ ակնհայտ փաստեր կային, որ որոշ մարդիկ՝ զինծառայողներ եւ այլն, տարածում են սադրիչ թեմաներ ու հայտարարություններ, որոնք ջլատում են բանակը։ Որոշ դեպքերում դա կազմակերպիչ ու դրդիչներ ուներ։ Սա դառնում է «5-րդ շարասյուն»։ Այս պահին էլ կան փաստեր դավաճանական դեպքերի, որոնք ԱԱԾ-ն պարբերաբար հրապարակում է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2020թ․-ի պատերազմը պարտվել ենք բանակում գործած «5-րդ շարասյան» պատճառով՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այդ դավաճանությունները բա ի՞նչ էին, եթե ոչ «5-րդ շարասյուն»։ Եթե դավաճանական գործընթացները կրել են համատարած բնույթ, եղել կազմակերպված, ապա միանշանակ «5-րդ շարասյան» հետ գործ ունենք։ Հոկտեմբերի սկզբին չեք հիշո՞ւմ, որ Արցախում մարդիկ կային ասում էին՝ ինչի՞ եք եկել, մեկ ա տված-ծախած է։ Վարչապետն իր կարծիքն է ասել, քաղաքական հայտարարություն է արել, որը պետք է վերածվի դատական ակտի»,-նշեց Արմեն Խաչատրյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031