Սահմանամերձ Տավուշի մարզում նախապատրաստվում են թատրոնի միջազգային օրվան, որը նշվում է մարտի 27-ին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը:
«Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ` թատրոնի միջազգային օրը Տավուշում կնշանավորվի թատերական ներկայացումներով: Բերդի համայնքային մշակույթի տան և Նոյեմբերյանի Կողբ բնակավայրի մշակույթի տան թատերախմբերը փոխադարձ ներկայացումներով կներկայանան Բերդ և Կողբ բնակավայրերում։ Այս կարևոր նախագիծը Բերդ և Կողբ համայնքների միջև նոր տեսակի բարեկամության խթան կհանդիսանա, իսկ թատերական ներկայացումները մշակութային նոր շունչ կբերեն համայնքներին»,-հավելեց Մելիքյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը` Բերդի համայնքային մշակույթի տան ֆեյսբուքյան էջից