Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES)-ի՝ քաղաքական գործընթացների ֆինանսավորման հարցերով ավագ խորհրդատու, IFES-ի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մագնուս Օհմանին, իրավաբանական և հակակոռուպցիոն հարցերով ավագ ղեկավար Ուչեչի Անյանվուին, իրավաբանական և արդարադատության հարցերով ավագ խորհրդական Տիֆանի Ռոբլոթին, IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժեյրոմ Լեյրոյին և ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանին։
Քննարկման առանցքում նախընտրական հիմնադրամների գործունեությանը և քարոզարշավների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր էին։ Հյուրերը ներկայացրին եվրոպական երկրների փորձը վերոնշյալ հարցերի շուրջ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ ընդգծելով, որ նախընտրական քարոզչության ֆինանսական վերահսկողությունը շատ կարևոր է, որպեսզի ընտրողը հնարավորություն ունենա պարզել կուսակցությունների եկամուտները որտեղից են գոյանում և ինչպես են ծախսվում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով