Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես Նիկոլ Փաշինյանի դասարանցին չեմ եղել, զուգահեռ դասարանից եմ եղել, ինչի՞ համար կաշկանդվեմ». Վահե Ղազարյան

Մարտ 15,2023 18:28

Դուք խոսում եք բարեփոխված ոստիկանության մասին, իսկ պարեկները մարդուն կյանքից են զրկում. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասաց. «Դուք լավ գիտեք, որ դրա հետ կապված կա քրեական վարույթ եւ կատարվում է նախաքննություն»:

Հարցին՝ սա՞ է բարեփոխումը, կամ բարեփոխումը ա՞յն է, որ Գեւորգ Պետրոսյանի մեքենայի դուռը պարեկը բացի եւ ինչ-որ բաներ ասի՝ նա պատասխանեց. «Սխալ բա՞ն կար պարեկի արարքում: Ի՞նչ կար: Դուք նայել եք չէ՞ այդ բաները»:

Ի՞նչ իրավախախտում էր նա արել, Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում՝ Ղազարյանը պատասխանեց. «Ոստիկանությունը ոչ մի անգամ քաղաքականության մեջ չի խառնվել եւ չի էլ խառնվելու»:

Հարցին՝ դուք խոսում էիք մարզային բաժինների ոստիկանների կաշկանդվածությունից, դուք կաշկանդվածություն չունե՞ք, Նիկոլ Փաշինյանի դասարանցին եք, չե՞ք դարձել Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովողը, քաղաքական գործիք՝ նախարարը պատասխանեց. «Ես դասարանցին չեմ եղել, զուգահեռ դասարանից եմ եղել: Ինչի՞ համար կաշկանդվեմ: Ոչ, կաշկանդված չեմ»:

Aravot.am-ը ոստիկանապետից ճշտեց՝ ճի՞շտ է, որ պարեկ տեսնելիս պետք է անհապաղ դիմել ոստիկանությանը՝ նախարարը ծիծաղեց. «Խի՞, ի՞նչ է եղել, որ, ինչի՞ համար»:

Նա խոստացավ իր պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո հրավիրել լրագրողների եւ բոլոր հարցերին տալ պատասխաններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031