Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ էլ լինելու են «կրիստալ» օգտագործող պարեկ, պատգամավոր, հոգեւորական, նախարար, բժիշկ»․ ՔՊ պատգամավոր

Մարտ 15,2023 18:40

«Այո, ցանկացած ծառայությունում խնդիրներ լինում են։ Եթե պարեկ են, չի նշանակում, որ պետք է ակնկալենք, որ սուրբ են, որ իրենց ընտրությունը կատարյալ է արվել։ Բայց ասեմ, որ պարեկային ծառայության հանդեպ հսկողությունը մեծ է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով թմրանյութ պահելու համար պարեկի ձերբակալման դեպքին։

Մեկ այլ դեպքի առնչությամբ, երբ պարեկները վնասազերծելու ընթացքում կրակել են քաղաքացուն, որը հիվանդանոցում մահացել է, Արմեն Խաչատրյանը նշեց․ «Մարդը զինված էր՝ կացնով, դա սառը զենք է, գտնվել է ուրիշի տնամերձ տարածքում։ Տանը եղել են աղջիկ ու մայրը։ Ո՞վ է ասել, որ նա գնացել էր գողության։ Ոստիկանները զգուշացրել են, որ կացինը ցած դնի։ Չի արել ու սկսել է կիրառել այդ զենքը, որից հետո պարեկը որոշել է վնասազերծել հանցագործին։ Ոստիկանին զենքը տրված է հանցագործին վնասազերծելու համար։ Հերիք է, որ հասարակությունը սովոր լինի, որ ոստիկանն իրեն «տնավարի» պետք է վերաբերվի՝ «ախպեր ջան»-ով։ Հիմա քննություն է գնում։ Հանցավորության մտադրություն ունեցողները պետք է գիտակցեն, որ պարեկը կարող է զենք կիրառել»։

Նկատառմանն ի պատասխան, թե հնարավո՞ր չէր կացնով զինված այդ հանցագործին ոչ թե սպանել, այլ ոտքին կրակելով վնասազերծել, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Նախ պետք է գնահատել՝ հնարավո՞ր էր ոտքին կրակելով վնասազերծել։ Երկրորդ, ո՞վ ասեց, որ ոտքին կրակելուց հետո նա կացինը չէր շպրտի մարդկանց ուղղությամբ։ Չէ՞ որ պարեկին կարող են մեղադրել, թե ինչու ոտքին կրակեց»։

Արմեն Խաչատրյանը չհամաձայնեց ձեւակերպումների հետ, որ նշյալ դեպքերը ցույց են տալիս՝ իշխանությունը պարեկային ծառայության հարցում սխալվել է։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ միշտ էլ լինելու են «կրիստալ» օգտագործող պարեկ, պատգամավոր, հոգեւորական, նախարար, բժիշկ, օպերլիազոր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031