Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բալյանը կարևորել է, որ քրեակատարողական ոլորտում ընդլայնվել է Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը

Մարտ 15,2023 18:00

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների առաջին հանդիպմանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար:

Լևոն Բալյանը նշել է, որ նախկինում ևս առիթ ունեցել է անդրադառնալու նախորդ գործողությունների ծրագրի շրջանակներում գրանցած հաջողություններին: Նախարարի տեղակալը նշել է նաև, որ խոսքը վերաբերում է մասնավորապես պրոբացիայի շահառուների մասնագիտական ուսուցման առաջին կենտրոնի բացմանը, քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի, ինչպես նաև հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատման գործիքակազմի ներդրմանը, էլեկտրոնային բժշկական համակարգի և «e-probation» համակարգի մշակմանը և այլն:

Լևոն Բալյանը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ քրեակատարողական ոլորտում ընդլայնվել է Եվրոպայի խորհրդի հետ Արդարադատության նախարարության համագործակցությունը՝ այն տարածելով ոչ միայն բանտային բժշկության ոլորտի, այլև առհասարակ ազատությունից զրկելու տարբեր ասպեկտների խնդիրները հասցեագրելու վրա:

Նախարարի տեղակալը նշել է, որ նոր փուլում ակնկալվում է շարունակել համագործակցությունն արդեն իսկ առկա ոլորտներում, ինչպես նաև սերտորեն համագործակցել դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման, պատժի անհատական պլանավորման, դատապարտյալներին պատժից ազատելուն պատրաստման, վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերի ներդրման, քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի կարողությունների զարգացման և այլ ուղղություններով:

Ամփոփելով ելույթը նախարարի տեղակալը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովման կապակցությամբ:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031