ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Երեկ Փաշինյանը իր ասուլիսում, անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» թեմային ասել էր, որ «…Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեր համար…»:
Այսօր դրան ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել էր, որ նման դիրքորոշման պարագայում «Հայաստանին լավ բան չի սպասվում…»:
Սա, իհարկե, հերթական սպառնալիքն է: Ի սկզբանե, պետք չէր մտնել Ադրբեջանի այս օրակարգի մեջ՝ առանց հստակ տեսլական ու բովանդակություն ունենալու: Ավելի քան ակնհայտ էր, որ Ադրբեջանն Արցախով չի բավարարվելու, ավելին է ուզելու: Երեկ էլ, դրանից առաջ Փաշինյանը ևս դա ընդունեց: Առկա իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է՝ Ադրբեջանը ոչ թե իրական խաղաղություն է ուզում, այլ փորձում է և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ուղիներով իր տարածքային պահանջները բավարարել՝ մեր պետության հաշվին: Կարճ ասած՝ Ադրբեջանը շարունակում է մեզ սպառնալ «Խաղաղության պայմանագրով»:
Կարդացեք նաև