Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։
Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան:
ԱՀ ՆԳՆ
Կարդացեք նաև