Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աննա Հակոբյանը մամուլից է տեղեկացել, որ ինձ առաջադրել են Գյումրու փոխքաղաքապետ»․ Վահագն Մկրտչյան

Մարտ 15,2023 16:30

Այսօր ձայների մեծամասնությամբ Գյումրիի փոխքաղաքապետ նշանակված 28-ամյա ատամնաբույժ Վահագն Հրաչի Մկրտչյանը, որը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից է ստացել առաջարկը ու շատ երկար մտածելուց հետո է համաձայնել։

«Իմ ընտանիքը, իմ տոհմը, լինելով բնիկ գյումրեցի, ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի ակտիվ զարգացմանը, նաև քաղաքի մեջ մեր կոլորիտը ստեղծելուն, մեր ազգությունը նույնիսկ անվանում ունի՝ Մսովենց։

Առաջարկություն է եղել քաղաքի ղեկավարի կողմից, միշտ ակտիվ ներգրավվածություն եմ ունեցել թե՛ քաղաքի կառավարման, թե՛ իմ առաջարկությունների, ծրագրերի, թե ՛իմ ընկերների՝ արտասահմանից ու Երևանից ուսանողական ընկերների ներգրավման հարցում։ Որպես զբոսաշրջային կենտրոն՝ շատ հրավերներ եմ արել, դրանից ելնելով՝ համայնքապետն արել է առաջարկությունը, շատ երկար մտածելուց հետո համաձայնել եմ», -ասաց նորանշանակ երիտասարդ փոխքաղաքապետը։

Վերջինս հաստատեց, որ ազգակցական կապ ունի Աննա Հակոբյանի հետ, իսկ թե ինչ ազգակցական կապ է, նշեց՝ տեղը, տեղին գրել եք։

«Այո, կապ կա Աննա Հակոբյանի հետ, հաստատում եմ, չեմ ժխտում, թե՛ մեր քաղաքը, թե՛ մեր երկիրը էնքան փոքր են, ցավոք սրտի, դրա համար եթե գտնենք մարդ, որն ընդհանրապես ազգակցական կապ կամ ընկերական կամ մտերմիկ հարաբերություններ չունի ինչ-որ մի պաշտոնյայի կամ ինչ-որ մի իշխանության կամ ինչ-որ մի մարդու հետ, ինձ թվում է դա բացառված է»։

Նա նշեց, որ ազգակցական ու ընկերական կապերը կօգտագործի քաղաքի զարգացման համար, արտերկրում շատ բարեկամներ ու ընկերներ ունի, բոլորին կներգրավի ի շահ քաղաքի։

«Բոլորին հրավիրելու ենք քաղաք, ցուցադրելու ենք մեր քաղաքը, մեր ժառանգությունը, ինչու չէ՝ նաև համոզելու ենք, առաջարկելու ենք, որպեսզի ներդրումներ անեն մեր քաղաքում»։

Աննա Հակոբյանը դերակատարություն չի ունեցե՞լ իր նշանակման հարցում, այս հարցին ի պատասխան՝ Վահագն Մկրտչյանն ասաց․ «Տիկին Հակոբյանը քաղաքական հարցերով ընդհանրապես չի զբաղվում, նույնիսկ քննարկում չի եղել»։

Ճշտող հարցին՝ տեղյակ չի եղե՞լ, որ ձեզ են առաջարկում փոխքաղաքապետի պաշտոնն, պատասխանեց․ «Մամուլից տեղեկացված եղել է, բայց քննարկում չի եղել»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031