Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իրավիճակում ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն անելը սարսափելի հետևանքներ կարող է ունենալ». Արթուր Խաչատրյան

Մարտ 15,2023 16:10

«Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասաց՝ ինչ արել եմ, սխալ եմ արել»,- «Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարություններին:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իր ոչ մի խոստում չի կատարել: Նա մանրամասնեց. «Անջատում հանուն փրկության, խաղաղություն, կոռուպցիա՝ այս բոլոր խոստումներում ինքը ձախողել է»: Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները երբեք այսքան սրված չեն եղել, Իրանի հետ հարաբերությունները նույնպես այդքան էլ բարվոք չեն, Եվրոպայի հետ հարաբերությունները կարգավորվում են CEPA-ով, որը մինչև իրենց է ստորագրվել, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորվում են առևտրի և ներդրումների շրջանակային պայմանագրով, որը նույնպես մինչև իրենց է ստորագրվել»:

Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ այս իրավիճակում, երբ փորձում են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն անել, դա սարսափելի հետևանքներ կարող է ունենալ. «Կամ դա պետք է անել շատ արագ, կամ շատ զգույշ: Բայց այս իշխանությունները, ինչպես ամեն ինչ, ձախողում են: Նրանք գիտակցաբար կամ չգիտակցված ՀՀ-ն փորձում են դարձնել Արևմուտքի և ՌԴ-ի՝ երկու գերուժերի միջև պայքարի թատերաբեմ: ՀՀ-ն միշտ կորցրել իր անկախությունն ու տարածքները, երբ դարձել է երկու հզոր ուժերի պայքարի թատերաբեմ»:

Արթուր Խաչատրյանը փաստեց՝ աշխարհաքաղաքական առումով կաթսան եռում է, բայց ՀՀ իշխանությունները որևէ կերպ համարժեք չեն արձագանքում. «Թռի-վռի ճպուռի նման մեկ բանակցում են Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում՝ կարծես թե սեղաններից է կախված, թե իրենք բանակցություններում կհասնե՞ն հաջողության: Այս պայմաններում, եթե քաղաքական կուրսը չփոխվի, մենք կանգնելու ենք հայկական քաղաքակրթության կորստի առաջ: Իսկ կուրսը կարող է փոխվել այն դեպքում, երբ Փաշինյանը գնա: Գնա ասելով՝ ես նկատի ունեմ իրական հրաժարականը, ոչ թե երեկվա ասածը,  թե ես ՀՀ ամենաշատ հրաժարական տված ղեկավարն եմ: Պատկերացրեք՝ 1998-ի Լևոն Տեր-Պետրոսյանն ասեր՝ հրաժարական եմ տալիս, բայց կմնամ նախագահի պաշտոնակատար, կամ Սերժ Սարգսյանը նույնն ասեր, կամ Կարեն Կարապետյանն ասեր՝ հենա պաշտոնակատար եմ, թող նոր ընտրություններ լինեն: Գնալ նշանակում է՝ հավաքում ես քո ունեցվածքը ու գնում ես կինո «Հայրենիքի» քո տուն, որը դեռ չես հասցրել վաճառել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031