Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում եվրոպացիներին էլ գցեց»

Մարտ 15,2023 16:02

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին՝ ասաց. «Երեկվա ելույթում ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը: Ասում էր՝ խաղաղության օրակարգ այլեւս չկա: Գուցե իրենց ներսում ինչ-որ վեճ կա: Դրանից չորս օր առաջ Արմեն Գրիգորյանն է ելույթ ունենում ու ասում՝ խաղաղության օրակարգ կա եւ եթե պետք լինի գազի մատակարարին էլ կփոխենք: Եթե Ռուսաստանը մեզ գազ չի մատակարարում, սրանք արդեն մտածում են՝ Ադրբեջանից գազ են ստանալու:

Երեկ հայտարարեց, որ ութ պայմանավորվածություն է եղել եվրոպացիների միջնորդությամբ ու ոչ մեկը չի իրականացվել: Այսինքն, ինքը հիմա եվրոպացիներին էլ գցեց: Ես ուզում եմ հիշեցնել այն մարդկանց, որոնք ամբողջ օրը քարոզում էին իրենց էջերում: Այն խումբը՝ հինգերորդ շարասյունը,, որ հավաքվում է իր մոտ, բա վեր կացեք, այսօր միտինգ արեք: Երեկ վարչապետը ասաց, թե եվրոպական ոչ մի պայմանավորվածություն չի կատարվում… Արդյունքում ոչ մի բարեկամություն չենք ստացել, . բայց ստացել ենք մի մեծ թշնամի՝ Ռուսաստանի Դաշնություն: Բա սրա համար չեն հեռանո՞ւմ:

Մարդը երեկ էլ սկսեց իր խառնակչությունը, մասնավորապես, ՀԱՊԿ-ի հետ կապված: Բայց միեւնույն ժամանակ փորձեց մի փոքր քծնել ՀԱՊԿ-ին, թե այս անգամ մենք չենք մասնակցում զորավարժությանը, որովհետեւ մեր զորքերը զբաղված են սահման պաշտպանելով: Ու երեկ նաեւ հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը առաջիկայում այց կունենա Ռուսաստան:

Շուտ, ուշ՝ Ռուսաստան էիք գնալու, տղա ջան: Ինչի՞ էիր այս օրը հասցնում: Կրակի՝ չկրակի, օգնի՝ չօգնի, մի ռուս զինվոր կա, ռուսական զենք կա: Ի՞նչ խառնակչություն ես անում:

Երեկ մի քանի վաստակաշատների զավակներ տպում են մի ցանկ, որ Ռուսաստանը վերջին 20-25 տարում Ադրբեջանին զենք է վաճառել: Մի այդպիսի ցանկ էլ Հայաստանի համար կա: Հայտնի բան է, հարյուրերորդ անգամ ենք ասում. Ռուսաստանը չի ծնվել, չի ստեղծվել նրա համար, որ անընդհատ Հայաստանին օգնի, որ անընդհատ թշնամանա Ադրբեջանի հետ: Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը նրա համար է, որ Ռուսաստանը չմիանա մեր թշնամիներին: Եվ երկրորդ. մի փոքր պոզիտիվ չեզոքություն պահպանիր, որ մենք կարողանանք մեր գոյությունը պահպանել:Այդ նույն մարդիկ մի հատ էլ այն ցանկը տպեք, որ Միացյալ Նահանգներն է Ադրբեջանին, այն էլ՝ ձրի, զենք տալիս, թեկուզ, ՀՕՊ-ի անվան տակ: Տպեք, թե ինչ է մեզ տալիս Ռուսաստանը: Օրինակ, Ադրբեջանին «Իսկանդեր» չէր տվել, ՍՈՒ 30 Ռուսաստանը Ադրբեջանին չէր տվել: Միայն Նիկոլը չէ՝ այս ամբողջ հինգերորդ շարասյունը պիտի թափվի: Նրանք անձնական խնդիր ունեն Ռուսաստանի հետ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031