Այս տարի կմեկնարկեն հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Նա վստահեցրեց՝ միասնական տոմսային համակարգ ներդնելու նպատակով 2023 թվականին կայացել է մրցույթ, կա հաղթող օպերատոր․«Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրով նախատեսված է ներդնել միասնական տոմսային համակարգ, ինչը հնարավորություն կստեղծի ամբողջական վերահսկելի դարձնել տոմսային հասույթի հավաքագրումը եւ հնարավորություն կընձեռի ուղեւորներին տոմսերը ձեռք բերել տարատեսակ անկանխիկ եղանակներով»:
Արմեն Հարությունյանը անդրադարձավ նաեւ Աջափնյակում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ծրագրին, ասաց՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո կայարանի շինաշխատանքները կտեւեն 4 տարի։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ