Ermenihaber. Պոլսահայ անվանի մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նշանյանը տարածել է մի տեսաուղերձ, որտեղ անդրադարձել է Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններին և տվել իր գնահատականները:
Տեսաուղերձում նա նշել է, որ այն կուսակցությունը, որը 11 տարի շարունակ քվե է ստացել 22-26%-ի միջակայքում ու չի փոխել իր գործիչներին, պիտի ուղղակի հեռանա քաղաքականությունից։
Նշանյանը նաև անդրադարձել է այն մարդկանց, որոնք գնալու են ընտրության նախկինում ընտրած կուսակցությանը կրկին ընտրելու սկզբունքով և նշել, որ պետք է այդ մտածելակերպով չշարժվեն, այլ ընտրության այլընտրանք գտնեն ու դիտարկեն այն:
«Ընդդիմադիր գործիչները նույնությամբ չպետք է կրկնեն այս կամ այն խոստումը, դա փաստ չէ»։
Կարդացեք նաև
Նշանյանը թերահավատություն է հայտնել առ այն, որ ընդդիմությունը կհաղթի առաջիկա ընտրություններում, փաստել է դա մարդկանց անհավատ լինելով, քանի որ թեկնածուից այս կամ այն խոստումը լսելիս՝ մարդիկ իրար ասելու են «Դուք այս մարդուն նախկինում ճանաչե՞լ եք, տեսե՞լ եք» և դրան համարժեք պատասխան չստանալու դեպքում, ոչ ոք ձայն չի տալու այդ թեկնածուին: