Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներսի խարդավանքներին». Սուրեն Պապիկյանը՝ 5-րդ շարասյան մասին

Մարտ 15,2023 14:18

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հնարավոր էսկալացիայի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց, որ էսկալացիայի վտանգը միշտ էլ կա՝ հաշվի առնելով մեր հարեւան երկրի ղեկավարի հայտարարությունները, ագրեսիվ հռետորաբանությունը. «Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանները պաշտպանել»: Հարցին՝ պատրա՞ստ ենք, միջոցներ ունե՞նք՝ նա պատասխանեց, որ անհրաժեշտության դեպքում դիմելու են գործընկերներին. «Եկեք չխոսենք չեղած բանի մասին: Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետր»:

Կա՞ ԼՂ եւ ՀՀ սահմանների շուրջ կուտակում՝ Պապիկյանը պատասխանեց, որ ՊՆ-ն նման երեւույթների մասին միշտ հանդես է գալիս հայտարարություններով ու սրանով պետք է սահմանափակվել. «Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ»:

Հարցին՝ երեկ նաեւ 5-րդ շարասյան մասին խոսք եղավ, ո՞վ է ղեկավարել այդ շարասյունը, ՀՀ ներքաղաքական դաշտի ուժե՞ր են եղել, ո՞վ է եղել առաջնորդը՝ Պապիկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող առաջնորդների մասին խոսել, բայց ամենօրյա դեզինֆորմացիան, ամենօրյա սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում, երբեմն, տեղեկություններ, որոնք հօգուտ թշնամու է դրանց հրապարակումը: Խոսքը վերաբերում է նրան, օրինակ` երեկ հայտարարություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում…չգիտեմ որտեղ, ո՞րն է դրա նպատակը: Կապ չունի որ երկրից է ուղղորդվում, կապ չունի 5-րդ շարասյունն ու դրան աջակցողները ինչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադիր են, թե ընդդիմադիր չեն, սովորակա՞ն քաղաքացիներ են, գուցե լրագրող են, ես չգիտեմ, ամեն դեպքում դրա հետ կապված տեղի է ունենում նախաքննական եւ քննչական գործողությունների փուլ: Երբ պատկան մարմինները կտան գնահատականներ, դատարանը կունենա որոշում, բոլորի համար պարզ կլինի ովքեր են այն մարդիկ, որոնք ներսից թուլացրել են մեր բանակը: Ներսից թուլացնելը չի նշանակում ուղղորդումը ներսից է, խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներսի խարդավանքներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031