Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ 23 առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն երեք մեդալ ունի:
55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը եզրափակչում միավորներով զիջել է ռումինացի մրցակցին ու արժանացել արծաթե մեդալի, իսկ 87 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը եւ գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը, բավարարվել են երրորդ մրցանակային տեղով:
Մեր եւս երկու ըմբիշ դեռ պայքարի մեջ են: Աշոտ Խաչատրյանը 67 կգ քաշային կարգում գոտեմարտելու է բրոնզի համար, 97 կգ քաշային Հայկ Խլոյանը սփոփիչ գոտեմարտերի փուլում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ