Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերանին մոտ ես բան չեմ պահում». Սասուն Միքայելյանի արձագանքը՝ Անի Խաչատրյանի խնդրանքին

Մարտ 15,2023 13:40

Երեւանի ավագանու այսօրվա նիստում որոշում ընդունվեց Երեւանի համար 116 հիմնական դպրոցն անվանակոչել դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ։

Սամվել Հովսեփյանը 1989-1994թթ. մասնակցել է Արցախի համար մղված ազատագրական եւ ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ 2016թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Նա մահացել է 2016-ի նոյեմբերի 9-ին։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը ներկա է նիստին, ասաց՝ Սամվել Հովսեփյանին մարտական ընկերները Ադմիրալ Սամո էին ասում․ «Մի քանի բառով մեր սերնդից խոսեմ, թող վիրավորական չլինի, մեր սերունդը տվեց դարի ասպետներ, մենք կարողացանք գրեթե 700 տարի հետո ծնկի բերել մեր դարավոր թշնամուն։ Այսօր դպրոցը անվանակոչելով Սամվել Հովսեփյանի անունով, երեխաներն ավելի զգաստ կլինեն, ավելի պարտավորված կլինեն, հայրենասիրությամբ կլցվեն»։

Նա պատմեց Սամվել Հովսեփյանի սխրագործություններից, թե ինչպես է կարողացել բանակցություններ վարել հակառակորդի հետ, որի արդյունքում նրանք հանձնվել են․ «Մոտ հարյուր գերի վերցրեցինք, նրանց մեջ մի հատ գող էլ կար»։

Որոշումն ընդունվելուց հետո Սասուն Միքայելյանը կրկին մոտեցավ բարձրախոսին, ինչպես ինքն ասաց՝ մի երկու բան ասելու։ Ավագանու անդամ Անի Խաչատրյանը դիմելով Միքայելյանին՝ ասաց՝ մեր միկրոֆոնները մի քիչ խախուտ են, բերանին մի քիչ մոտ պահեք, որ լսենք։

«Բերանին մոտ ես բան չեմ պահում», – արձագանքեց Միքայելյանը։ Նրա պատասխանը բավականին զվարճացրեց ավագանու անդամներին։ «Մեղքը չի՞ ձեր միկրոֆոնները։ Ես էլ բերանից պինդ եմ»,- շարունակեց Միքայելյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031