ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք):
Մասնավորապես՝
– արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով,
– արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճառով, բորբոսնած։
Կարդացեք նաև
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին