Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է անվանափոխվել Դիլիջանի կենտրոնական փողոցը

Մարտ 15,2023 11:02

Դիլիջան համայնքի մարտի 14-ին կայացած ավագանու նիստի սկզբում` Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, որ քաղաքի Հակոբջանյան փողոցի կենտրոնական հատվածն անվանակոչվել է Խ․ Վաթինյանի անվամբ։

Aravot.am-ը հետաքրքրվեց որն է եղել անվանակոչման պատճառը: Դիլիջանի համայնքապետարանից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ անվանակոչման գործընթացը սկսվել է դեռևս 2000 թվականի մարտի 28-ի Դիլիջան համայնքի ավագանու որոշմամբ: Խորեն Վաթինյանը եղել է դիլիջանցի անվանի ճարտարապետ: Այս տարի լրանում է նրա ծննդյան 100-ամյակը: 1961-1975 թվականներին նա եղել է Դիլիջանի քաղկոմի առաջին քարտուղարը, որի ընթացքում էլ Դիլիջանում նախագծել է բազմաթիվ շինություններ և հուշարձաններ. Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձան (հնգաթև), Դիլիջանի մշակույթի պալատ, քաղաքապետարանի շենք, Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորների հուշարձան, Դիլիջանի գլխավոր հատակագիծ:

Ճարտարապետական գործունեությանը զուգահեռ՝ եղել է նաև Հայաստանի Գերագույն խորհրդի մի քանի գումարումների պատգամավոր: 1975-1985 թվականներին աշխատել է որպես Հայաստանի պետական շինարարական կոմիտեի նախագահի տեղակալ:

Լիա ճԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը` Դիլիջանի համայնքապետարանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031