Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել են վարչական վարույթներ:
Մեկ անգամ ևս նախազգուշացնում ենք, դիտարկումները կրելու են անընդհատ ու շարունակական բնույթ, և չարամիտ տնտեսվարողները ենթարկվելու են տույժի: