Մարտի 3-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղի տներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով նշված տանը հայտնաբերված նույն տան բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս.-ի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն դիակի վրա գլխի հատվածում հայտնաբերվել է մի քանի հարվածի հետք, ինչից հետո ոստիկաններն ու քննիչներն արդեն ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դաժան սպանությունը բացահայտելու համար։ Եվ վստահ են, որ հանցագործը կամ հանցագործները կնոջը սպանելուց հետո տունն այրել են, որպեսզի հետքերը վերացնեն, ինչը իրավապահներին կշեղեր քննությունից ու կկարծեին, որ տեղի ունեցածը ոչ թե սպանություն է, այլ դժբախտ պատահար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում