Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է հաշվի առնվել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Շոլց

Մարտ 14,2023 23:50

Հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում պետք է հաշվի առնվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մեզ համար կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև հակամարտությունը խաղաղ լուծում գտնի… Խոսելով խաղաղ կարգավորման մասին՝ նկատի ունեմ, որ պետք է հաշվի առնվի և ապահովվի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ պետք է ապահովվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները՝ համաձայն միջազգային իրավունքի: «Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել»,- ասել է կանցլերը:

Շոլցը նաև հավելել է, որ Բեռլինում անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակով, որտեղ «լարվածության աճի վտանգ» կա:

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը՝ Շոլցը նշել է, որ Բեռլինը սատարում է դրան և ապահովում է առաքելության ղեկավարությունը:

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իրենք Ադրբեջանի նախագահի հետ համակարծիք են, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031