Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը բաց չի թողնի խաղաղություն կնքելու հնարավորությունը

Մարտ 14,2023 23:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը բաց չի թողնի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը:

«Հիմա եկել է խաղաղության ժամանակը: Մենք Հայաստանին առաջարկել ենք խաղաղության պայմանագիր կնքել հինգ սկզբունքների հիման վրա: Հույս ունեմ՝ Հայաստանը բաց չի թողնի այդ հնարավորությունը և Հարավային Կովկասում կգա խաղաղության և համագործակցության ժամանակը»,- ասել է Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի հետ հանդիպումից հետո:

Նա նաև ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ. բաց է թողել խաղաղություն կնքելու պահը՝ «տարածքային պահանջներ ներկայացնելով Ադրբեջանի նկատմամբ»: «Պետք է նշեմ, որ, ցավոք, ժամանակին Հայաստանի վարչապետը բաց թողեց խաղաղության հնարավորությունը: 2019թ. վարչապետը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչը փաստացի ամենամեծ հարվածն էր խաղաղության բանակցությունների գործընթացին: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է և նոյեմբերի 7-ին Շուշիում դրեցինք բացականչական նշան»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Շոլցին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031