Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազոր էլ է «կրիստալ» տեսակի թմրանյութ վաճառելու պահին բռնվել. Դանիել Իոաննիսյան

Մարտ 14,2023 22:50

Այսօր հերթական սկանդալային լուրը հայտնվեց լրատվամիջոցներում պարեկի մասնակցությամբ: Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը, որ պարեկ է ձերբակալվել թմրանյութ պահելու համար:

Մարտի երկուսին էլ պարեկ էր ձերբակալվել գողության դեպքով:

Երեկ էլ պարեկները շարքային գողի չէին կարողացել վնասազերծել առանց հրազենի կիրառման, արդյունքում պարեկների կրակոցից քաղաքացին հիվանդանոցում մահացել էր: Պարեկային ծառայության ձևավորման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ պետք չէ շտապել քննադատել ընդհանուր ծառայությունը մի քանի դեպքով:

«Նման դեպքեր եղել են, եղել են շատ: Ուղղակի այդ դեպքերի մասին հասարակությունը չի իմացել: 2022 թվականի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին էլ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորն էր «կրիստալ» տեսակի թմրանյութ վաճառում եւ դրա վրա բռնվել է: Ցավոք, շատ են դեպքերը, երբ հենց ոստիկաններն են հանցագործություն կատարում: Իհարկե, խնդրահարույց է թմրանյութ վաճառելու մեջ կասկածվող պարեկի դեպքը եւ Կարբի գյուղում ենթադրյալ գողություն կատարած պարեկի դեպքը: Մտահոգիչ է այն առումով, որ նման հակում ունեցող անձինք կարողացել են հարցազրույցով ու մյուս բոլոր փուլերով դառնալ պարեկ: Բայց մեծ հաշվով զարմանալի բան չկա, որովհետեւ 2000 պարեկ կա»,- Aravot.am-ին ասաց Իոաննիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով, պետք է հաշվի առնել, որ հանձնաժողովները կաշկանդված են ընտրել դիմորդների շրջանակից. «Այնպես չէ, որ լավ մարդիկ դիմում են, հանձնաժողովները լավ մարդկանց չեն ընդունում, վատ մարդկանց են ընդունում: Հանձնաժողովներն էլ իդեալական չեն ու չեն կարող լինել: Փաստորեն, այդ հանձնաժողովներով կարողանում են անցնել պարեկների թեկնածուներ, որոնք որ հետագայում խնդրահարույց պահվածք են դրսեւորում»:

Դանիել Իոաննիսյանը չի շտապում գնահատական տալ երեկ պարեկների կրակոցից գողության պահին բռնված ու, ըստ ոստիկանության, պարեկների վրա կացնով հարձակված քաղաքացու սպանության դեպքին. «Ինձ համար դժվար կլինի գնահատել, թե արդյոք այլ մեթոդներով՝ առանց կյանքից զրկելու քաղաքացուն վնասազերծելու հնարավորություն եղել է: Պարեկների համազգեստին, բարեբախտաբար, կան տեսախցիկներ, քննությամբ շատ հեշտ է լինելու պարզել իրողությունը: Շատ հեշտ է լինելու պարզել, թե արդյոք ուրիշ հնարավորություն պարեկն ունե՞ր, թե՞՝ չէ: Որովհետեւ տեսախցիկը տեսնում է այն ամենը, ինչ տեսնում է պարեկը, լսում է այն ամենը, ինչ՝ պարեկը: Քննիչն ու դատախազը, հուսով եմ՝ նաեւ հասարակությունը կունենան հնարավորություն գնահատել՝ պարեկն այլ բան կարո՞ղ էր անել, թե՞ չէր կարող անել: Եթե հնարավոր էր այլ կերպ վնասազերծել ու դա չի արվել, իհարկե, դա խնդիր է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031