«Ա1+». Հայաստանի ըմբիշներն առաջին մեդալը նվաճեցին Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում:
55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը եզրափակիչում 3.7 հաշվով պարտվեց ռումինացի Դենիս Ֆլորին Միհային և արժանացավ արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ նա քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել թուրք մրցակցին:
Հովհաննես Հարությունյանն (87 կգ) ու Ալբերտ Վարդանյանը (130 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար: