Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այն երկրում, որտեղ ապրում են, 1% անեն ՀՀ-ի նկատմամբ իրենց արածի, իրենց տուն չէին կարող մտնել՝ առանց վիզայի». Փաշինյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքի մասին

Մարտ 14,2023 20:25

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին՝ դուք երբ խոսում եք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, 120 հազար բնակիչ ունեցող Արցախը կարո՞ղ է իրավահավասարության պայմաններում երկխոսել, դուք էլ եք արձանագրում, որ Ադրբեջանը ուզում է ցեղասպանություն, ցեղասպանողը ինչպե՞ս է երկխոսելու ցեղասպանվողի հետ, Հայաստանը մի կողմ է քաշվել եւ անկյուն է մղել Արցախին միայնակ՝ պատասխանեց. «Հենց այդ պատճառով կարեւոր է միջազգային մեխանիզմի գոյությունը: Նայեք Հայաստանի բնակչությունը, Ադրբեջանի բնակչությունը, նայեք ՀՀ-ի արտաքին ռեզերվները, նայեք Ադրբեջանի դաշնակիցների հուսալիությունը, մեր դաշնակիցների հուսալիությունը: Եթե այդ տրամաբանությամբ գնանք…Ձեր նշած տրամաբանությամբ Հայաստանի ներգրավմամբ էլ հարցը չէր լուծի դիսբալանսի: Այդ նույն 120 հազար/9 մլն-ն է ստացվում»:

Նա հիշեցրեց, որ 176 մլրդ-ի ֆինանսական աջակցություն են տրամադրել Արցախին. «Մենակ թողնելը ո՞րն է: Այստեղ խնդիրը մենակ թողնել-չթողնելու մասին չի: Արցախին մենակ չթողնելու եւ Արցախի փոխարեն խոսելու վերնագրի ներքո մենք պրոբլեմ ենք ստեղծել եւ Արցախի, եւ Հայաստանի համար»:

Հարց հնչեց որոշ քաղաքացիների՝ Զատուլինի, Մարգարիտա Սիմոնյանի եւ այլոց՝ Հայաստան մուտքի արգելքի մասին: Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ-ն ունի ինքնիշխանություն՝ իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար: Նա ասաց, որ եթե ասում են, թե Հայաստանը միջանցք է խոստացել, թող տա, պետք է հարգանք ունենան ՀՀ-ի ու ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ. «Եթե նրանք այն երկրներում, որտեղ ապրում են, 1 տոկոսն անեն Հայաստանի նկատմամբ իրենց արածի, իրենց տուն անգամ չէին կարող մտնել՝ առանց վիզայի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031