Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ո՞րն է օրիգինալ Նիկոլ Փաշինյանը, կեղծված տարբերակների հետ ինչպե՞ս հաշիվներս մաքրենք. Փաշինյանի արձագանքը

Մարտ 14,2023 19:44

Այսօր հրավիրած ասուլիսում Aravot.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ դուք խոսում եք Ալիեւի բառամթերքի արագ փոփոխման մասին, չենք կարող հարցնել՝ արդեն երկար ժամանակ է՝ ինչ-որ մարդիկ ձեր բարի համբավը փորձում են արատավորել: Մեկը մեզ ներկայացավ եւ ասաց, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի ժողովրդին: Մյուսն եկավ ու ասաց՝ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կա լուծում և չլուծում: Հետո մեկը սպառնաց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ եթե կոնֆիդենցիալ տեղեկատվություն տարածեն, այդ երկրի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանալու է: Մենք սպասում էինք, որ թշնամի երկրում ֆուրոր է լինելու, ապակայունանալու է վիճակը, բայց մեր երկրում եղավ ֆուրոր, պատերազմ ու ողբերգություն:

Հետո մեզ ասացին՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի: Հետո էլի ինչ-որ մեկը եկավ եւ ասաց՝ փոխզիջումներ կարող ենք թույլ տալ միայն այն դեպքում, երբ Բաքուն ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս վերջերս էլ մեկն ասաց՝ 30 տարի հայտարարել ենք էդ մասին, ինչի՞ ենք հասել, որ հիմա ինչի հասնենք: Այս բոլոր մարդիկ թարսի պես ներկայանում են Նիկոլ Փաշինյան ու մենք չգիտենք, թե որն է օրիգինալ Նիկոլ Փաշինյանը եւ որոնք են այսպես ասած կեղծված տարբերակները, որպեսզի մեր հաշիվները մաքրենք այդ կեղծ տարբերակների հետ, որովհետեւ դա սեպ է խրում քաղաքացու եւ վարչապետ Փաշինյանի միջեւ:

Վարչապետը պատասխանեց. «Դուք նկարագրում եք աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի եւ երկրի վրա: Կարող ենք այդ շարքը շարունակել, այո, դա այն է, ինչի մասին ես ասում են: Որ ասում եմ՝ փլուզվող աշխարհում ենք ապրում: Եթե մենք փլուզվող շենքում գտնվեինք, դուք այդպես հանգիստ ժպտալով կանգնելու էիք հարցը տալո՞ւ: Ոչ: Եթե մենք գտնվեինք փլուզվող շենքի մեջ, ես էլ, դուք էլ, բոլորն էլ անկանոն շարժումներ էինք անելու: Դուք նկարագրում եք փլուզվող աշխարհի մեջ մեր տեղակայվելու, տեղավորվելու փորձերը, որոնք միշտ չէ, որ հաջող են եղել: Այդ ամեն ինչը վկայում  անկեղծության մասին, ուրիշ ոչ մի բանի:

Անկեղծ այդ փակուղուց ելք գտնելու փորձերի մասին»: Նա վստահեցրեց, որ դա անկանոնություն է, բայց սուտ չի. «Մենք չենք փլուզել այդ աշխարհը, ցավոք, այդ աշխարհի պրոցեսների վրա մեր ազդեցությունը մեծ չի եւ գիտե՞ք նաեւ ինչ պատճառով մեծ չի, մենք իքս  պահի համարել ենք, որ ինչի՞ պետք է մենք լինենք գործոն, շատ հարցեր կան, մեր տեղը կորոշեն, ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ լավ է լինելու»: Ճշտեցինք՝ հիմա ինքնուրո՞ւյն ենք, մե՞նք ենք որոշում՝ նա պատասխանեց. «Հարց հնչեց՝ կաշկանդվա՞ծ եք: Իհարկե, կաշկանդված ենք, կաշկանդվածության դոզաներ կան՝ 10%, 20%, եղել է պահ՝ 95%-ով ենք այս ընթացքում կաշկանդված եղել, եղել է պահ ավելի քիչ: Ինքնուրույնությունը հարաբերական է, օր կա՝ ավելի, օր կա՝ պակաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031