Լրահոս
Օրվա լրահոսը

էական դրական փոփոխություն կա Հայաստանում, այդ մարդկանց ներկայությունը փոխում է ճաշակ, մշակույթ, հարաբերություններ. ԿԲ նախագահը ռելոկանտների մասին

Մարտ 14,2023 19:20

Մեր կանխատեսման համաձայն՝ 2023-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 5,8 տոկոս: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ մեծ աճ ակնկալում են ծառայությունների և շինարարությունների ոլորտում:

«Շինարարության ոլորտում նաեւ որոշակի մեկ պրոյեկտով պայմանավորված շինարարական աշխատանքների որոշակի աճ ենք ակնկալում»:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը՝ ԿԲ նախագահը ասաց, որ շահագործման  դեպքում միգուցե արտարժույթի ներհոսք լինի: Նա նշեց, որ ամբողջական պատկեր ստանալու տեսանկյունից պետք է համադրել մեր վճարային հաշվեկշռի բոլոր կոմպոնենտները:

Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտարժույթի ներհոսք կա տնտեսություն,  Գալստյանը պատասխանեց. «Մենք ելնում ենք այն իրողությունից, որ հայկական դրամի փոխարժեքն ազատ լողացող է, ու ԿԲ-ն շուկայում միջամտությունը սահմանափակում է անկանոն և պրոբլեմատիկ իրավիճակները որոշակիորեն հարթելու միջոցով: Անցած տարվա ընթացքում մենք հանդիպել ենք իրավիճակների, որ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ձեռք բերելով արտարժույթ, որի արդյունքում նախորդ տարվա ընթացքում մեր առքը ֆինանսական շուկայից կազմել է 900 միլիոն դոլարից ավելի գումար»:

Ինչպե՞ս է ռելոկանտների գործոնն անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա՝ հարցին ԿԲ նախագահը նախ նախընտրեց  ոչ տնտեսագիտական պատասխան տալ: «էական դրական փոփոխություն կա Հայաստանում այդ առումով,  մարդկանց ներկայությունը փոխում է ճաշակ, փոխում է  մշակույթ, փոխում է հարաբերություններ: Ես կարծում եմ, որ դա շատ դրական երևույթ է : Ինչ վերաբերվում է տնտեսական զարգացումներին , ապա մենք տեսնում ենք, որ արտաքին պահանջը, որ ստեղծվում է այցելուների կողմից որոշակիորեն բարձրացրել է մեր գները ու Կենտրոնական բանկի համար առաջացրել է որոշակի բարդություններ»,– ասաց Գալստյանը։

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031