Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլը ստում է, երբ ասում է, որ թշնամին մեկ ամսում փոխեց հռետորաբանությունը Արցախի հետ բանակցելու մասով և անվտանգության ու իրավունքների շուրջ բանակցելու փոխարեն սկսեց խոսել ռեինտեգրացիայից։
Դա բացարձակ սուտ է, որը շատ հեշտ ստուգելի է։ Բավական է իր ադրբեջանցի գործընկերոջ բազմաթիվ ելույթները ու հարցազրույցները կարդալ 2020-ի նոյեմբերից սկսած։ Ամեն տեղ խոսվում է, որ ինքնորոշման իրավունքի ու կարգավիճակի հարցը փակ է, և իրենք Արցախի հետ պատրաստ են բանակցել միայն ռեինտեգրացիայի շրջանակներում անվտանգության և իրավունքների մասին, որոնք նախատեսված են մյուս քաղաքացիների համար։
Եթե Նիկոլն ունի ժամանակ կինո Մոսկվայի մոտ սրճելու կամ Գյումրիում կուկուռուզ ուտելով ֆոտոսեսիաների՝ պատերազմից 5 պակաս, վստահաբար իր գործընկերոջ հայտարարություններն էլ է երկու տարվա ընթացքում տեսել։ Իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել, անակնկալ չի եղել, նորություն չի եղել, անսպասելի որևէ բան չի եղել մի ամսում։ Ու երբ Սրցախը Նիկոլը մղել է ինքնուրույն բանակցելու, ինքը թշնամու դիրքորոշումը ռեինտեգրացիայի մասով իմացել է։
Կարդացեք նաև