«Արցախի նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ ենք։ Գործնականում մի օր կարող է լինել, որ չխոսենք հեռախոսով։ Հիմնականում ես եմ նախաձեռնողը։ Զանգում եմ՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, խանութներում ի՞նչ կա։ Կա՞ն հարցեր ՌԴ խաղաղապահների վերաբերյալ։ Ոչ մի տարբերություն չունենք տեսակետների, եւ այս հարցը հենց այդ դեպքն է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տարաձայնություններ կա՞ն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Փաշինյանը նշեց․ «Իսկ մնացած հարցերում, իհարկե, կան տեսակետներ, որովհետեւ ինքը ԼՂ նախագահն է, իսկ ես ՀՀ վարչապետը։ Ի՞նչ կա վախենալու։ Կա բանավեճ, քննարկում, եւ ես հարգում եմ ԼՂ նախագահի, ԱԺ-ի, կառավարության կարծիքը։ Ինձ իրավունք եմ վերապահում նաեւ դիտարկումներ անելու այդ կարծիքների վերաբերյալ։ Այո, կա բանավեճ եւ քննարկում, որոնք եթե ազդում են մեր քննարկումների վրա, ապա միայն դրական։ Փոխադարձ հարգանքի մթնոլորտն ամենակարեւորն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ