«Ազատություն». Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ.Հ.-ն։
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։
«Ազատության» տեղեկություններով՝ երկամսյա կալանքի տարված փոխտնօրենը Լիլյա Հովակիմյանն է։
Այս գործով օրերս կալանավորվել էր նույն հիվանդանոցի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որն այս պահին Երևանի փոխքաղաքապետն է։
Կարդացեք նաև
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ «Մեդլայն»-ի առնվազն 8 բժիշկ, հիմնադիր տնօրենի կազմակերպմամբ, ստացիոնար բաժանմունքում բուժված 385 պացիենտի հիվանդության պատմագրերում գրել են, թե իբր նրանք վերակենդանացման բաժանմունքում են բուժվել։
Նարինե ՂԱԼԵՉՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում