Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան չի կարող աչք փակել մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա. Ռասմուսեն

Մարտ 14,2023 17:34

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գրառում է կատարել Facebook-ում՝ կոչ անելով Եվրոպային աչք չփակել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վրա:

«Այսօր այցելեցի Լաչինի միջանցք։ Դա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

Անցյալ տարվա դեկտեմբերին այն արգելափակվել է ադրբեջանցիների կողմից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի քաղաքացիական կամ առևտրային տրանսպորտ չի կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ: Դա մոտ 120,000 բնակիչների թողել է առանց հիմնական ապրանքներից և ծառայություններից, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներից և առողջապահությունից օգտվելու հասանելիության:

Եվրոպան չի կարող աչք փակել մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա. ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ և դրդի նրան վերացնել շրջափակումը և կատարել իր միջազգային պարտավորությունները:

Եթե մենք դա չանենք, հումանիտար ռիսկերը կարող են վերածվել հումանիտար աղետի»,- գրել է Ռասմուսենը:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031