Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե 2000 թվականին իմանայի, թե ինձ ինչ է սպասվում, երբեք չէի համաձայնի ղեկավարել նվագախումբը․ Էդուարդ Թոփչյան. «Ա1+»

Մարտ 14,2023 16:53

«Ա1+». «Համավարակից հետո երաժիշտների կյանքը վերջապես աշխուժացավ։ Հայաստանում դա ինչ-ինչ պատճառներով ավելի շուտ ավարտվեց, իսկ Եվրոպայում, շատ երկար այդ «գարշելի թատրոնը, շարունակվում էր։ Ես ունեմ իմ կարծիքը այս ամենի մասի, ինչևէ։ Այս տարի, երբ Գերմանիայում էի այդ «դիմակահանդեսը» արդեն չկար։ Հետևանքները դեռ չգիտենք, բայց, հուսանք, որ համավարակը մնաց պատմության անցյալում։ Մեր նվագախումբը նորից հրավերներ ունի, նորից ճամփորդում ենք։ Ես էլ որպես դիրիժոր շատ ծրագրեր ունեմ։ Տարվա սկզբից մեկ շաբաթ այստեղ եմ, մեկ շաբաթ՝ արտերկրում։ Փորձում եմ համատեղել», – ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Շուտով երկրից չորս ու կես ամսով բացակայելու է։ Գերմանիա, Դանիա, Իտալիա, հետո Ռուսաստան՝ Մոսկվայի «Մեծ թատրոն», արդեն ավելի երկար ժամանակով։ Այդ ընթացքում Հայաստան կվերադառնա երեք օրով միայն, ապրիլի 24-ի համերգը ղեկավարելու։
«Այս տարիներին մեր նվագախումբը շատ դժվարությունների միջով անցավ ու հաղթահարեց։ Ես միշտ ասում եմ, եթե 2000 թվականին իմանայի, թե ինձ ինչ է սպասվում, երբեք չէի համաձայնի ղեկավարել նվագախումբը»,- նշեց պարոն Թոփչյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031