Ադրբեջանը կմեծացնի դեպի Եվրոպա գազի արտահանումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, որը մասնակցել է մարտի 9-ին տեղի ունեցած «Աշխարհն այսօր.մարտահրավերներ և հույսեր» Բաքվի X գլոբալ համաժողովի շրջանակներում «Նոր էներգետիկ և տրանսպորտային միջանցքների դերը Եվրասիական գոտում» թեմայով պանելային քննարկմանը:
Նախարարը նշել է, որ 2027 թվականից Ադրբեջանը կրկնակի կավելացնի գազի արտահանումը:
Շահբազովը հավելել է, որ Զանգեզուրի միջանցքը լինելու է և՛ տրանսպորտային, և՛ էներգետիկ միջանցք: Ըստ նախարարի խոսքի՝ Ադրբեջանն այդ միջանցքով նախատեսում է էներգիա մատակարարել Նախիջևան, այնտեղից՝ Թուրքիա, իսկ Թուրքիայից՝ Եվրոպա:
🔹Ադրբեջանն առիթը բաց չի թողնում տարբեր հարթակներում շահարկելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
Կարդացեք նաև
🔹Կարևոր է մշտապես շեշտել, որ «Զանգեզուրի միջանցք» և նմանատիպ հռետորաբանություն պարունակող ցանկացած հայտարարություն սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանը:
Հայկական ալիք