Լրահոս
Օրվա լրահոսը

«4-5 տարվա տառապանքից, չարչարանքից ու ուսումնասիրությունից հետո հուշագիր ստորագրեցինք»․ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

Մարտ 14,2023 15:58

«Բոլոր քայլերը փորձում ենք ձեռնարկել, որ ՀՀ-ի ներդրումային գրավչությունը մեծանա։ 4-5 տարվա տառապանքից, չարչարանքից ու ուսումնասիրությունից հետո հուշագիր ստորագրեցինք Ամուլսարի հանքի շահագործման համար։ Դա շատ մեծ ու լուրջ ներդրումային խթան է ՀՀ-ի համար»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Այս ընթացքում շատ կարեւոր բան փոխվեց, որ ՀՀ կառավարությունը 12,5% փայաբաժին է ստանում նախագծում։ Այսինքն՝ ՀՀ ժողովուրդը։ Սա նշանակում է, որ շահույթներից ՀՀ բյուջեն կստանա եկամուտներ։ Տարեկան յոթ միլիոն դոլար ազդակիր համայնքները կստանան։ Սա նշանակում է, որ Ջերմուկը, Վայքը, Սիսիանը տարեկան բյուջեներն առնվազն կկրկնապատկեն։ Առնվազն Ջերմուկինն ու Վայքինը։ Հետեւաբար, սուբվենցիոն հնարավորությունները կկրկնապատկվեն՝ աշխատատեղեր, ներդրումային հնարավորություններ․․․»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031