«Ալիք մեդիա». Հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց է կազմակերպել:
Ռուսամետ քաղաքական կուսակցության առաջնորդները իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո` այրել։
Ռուսթավելի պողոտայում հավաքվածները ցանկացել են ԵՄ դրոշի փոխարեն կախել Վրաստանի դրոշը, ինչը կանխել են տեղ հասած մի քանի ոստիկաններ։ Իրավապահները ձերբակալել են «Ալտ-Ինֆո»-ի ղեկավարներից Զուրաբ Մախարաձեին։
Հանրահավաքի կազմակերպիչները 3 պահանջ են ներկայացրել՝ հանրաքվե անցկացնել և «գործակալներին տալ իրենց անունները», ինչպես նաև հուլիսի 5-ին ձերբակալվածներին ազատ արձակել ու պատժի ենթարկել նրանց, ովքեր, ըստ իրենց՝ «հեղաշրջում էին կազմակերպել»:
Կարդացեք նաև
Ընդգծենք, որ մարտի 7-8-9-ին «օտարերկրյա գործակալների» օրինագծերի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների ընտանիքներին «Ալտ-Ինֆո»-ի անդամները սպառնացել են:
Ըստ տեղեկությունների՝ «Ալտ-Ինֆո»-ն ֆինանսավորվում է հենց Ռուսաստանից:
Նորայր ՄԻՍԿԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում