Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Փաշինյանն, ըստ էության, ասում է՝ մենք գնում ենք երկրորդ կապիտուլյացիային, որը նշանակելու է Արցախի դե յուրե հանձնում եւ Հայաստանի պետականության ավարտ»

Մարտ 14,2023 15:45

«Հայելի» ակումբի ուղիղ եթերում հակադարձելով զուգահեռ ընթացող ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին վերաբերող հայտարարությանը, թե իր իշխանության հրապարակային դիրքորոշումը նույնն է, այսինքն, ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը պետք է հասցեագրվի եւ հարցի առաջին շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը եւ այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է իրացվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ, ասաց. «Նախ, իր դիրքորոշումը չի մնում նույնը եւ նա ստում է: Որովհետեւ 2021-ի խորհրդարանական խայտառակ ընտրությունում դիրքորոշումը, անգամ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ից հետո խորհրդարանական ընտրության նախընտրական ծրագրում իր դիրքորոշումը բոլորովին այլ էր, իր դիրքորոշումը Արցախի ինքնորոշման իրավունքն էր, որը ընդամենը հիմա դարձավ՝ Արցախ, գնա, պայմանավորվի Ալիեւի հետ, որ ձեզ չմորթեն: Նա ստում է, որովհետեւ 2021 թվականին 680 հազար քաղաքացի իրեն քվե է տվել, որովհետեւ ինքը խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքից, ինքը խոսել է Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայից: Ու հիմա Արցախ էլ չի ասում, ասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչ:

Հայ էթնիկ մեծամասնության ներկայացուցիչ-ղեկավար Արայիկ Հարությունյան, որ ուզում ես արագ-արագ պլստաս: Քեզ չեն թողնում փախչել, վայր դնել նախագահի լիազորությունները, որովհետեւ քեզ արդեն կանչել են Բաքու: Ինչպես հայտարարեց Ալիեւի աշխատակազմի ղեկավարը, հաջորդ անգամ հրավիրել են Ղարաբաղի ներկայացուցիչներին, այլ ոչ թե ղեկավարությանը, Բաքու քննարկելու Արցախի՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցերը: Ձեռի հետ էլ կքննարկեն տրանսպորտային հարցեր:

Արայիկ Հարությունյան, գիտես չէ՞, թե քեզ ինչի են հրավիրում Բաքու: Որ Հիքմեթ Հաջիեւը պաշտոնապես առաջինը քեզ հանձնի Ադրբեջանի կանաչ անձնագիրը:

Ակնհայտ է, որ այս օրերին գնում է Արցախի պաշտոնապես հանձնում: Իսկ զուգահեռ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասում է՝ մենք այլ տարբերակ չունենք, մենք գնում ենք երկրորդ, ամենավերջնական կապիտուլյացիային, որը նշանակելու է Արցախի դե յուրե հանձնում եւ Հայաստանի պետականության ավարտ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031