Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Հարկ չհամարեցի մեր հեռախոսների «սքրինշոթերը» հրապարակեմ․ այդ նույն SMS-ներից մենք էլ ենք ստացել»․ Փաշինյան

Մարտ 14,2023 13:59

«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է։ Ո՞նց կարող է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության արձանագրումներին, ըստ որոնց՝ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել՝ լրագրողներին, այլախոհներին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար։ «Սա՞ է ձեր իշխանության խոստացած ժողովրդավարական արժեքը»,-հարցրել էր «Ժողովուրդ» օրաթերթը։ Երբ լրագրողը կրկին ասաց, որ խոսքը «Freedom House»-ի մասին է, Փաշինյանը պատասխանեց․ «Սխալվել է Freedom House-ը»։

Լրագրողը շարունակեց․ «Freedom House»-ը նաեւ արձանագրել է, որ դուք խոսել եք բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, բայց ձեր խմբակցության երկու պատգամավորներ գործարարներ են։ Կամ, որ անկախ կառույցներում հիմա ձեր նախկին կուսակիցներն են՝ ԲԴԽ-ում, ԿԸՀ-ում»։

Փաշինյանն ասաց․ «Ինչ-որ փուլ կար, երբ ընդդիմադիրներն ինչ-որ SMS-ներ էին հրապարակում՝ ասելով, թե իշխանությունն իրենց դեմ ինչ-որ ծրագիր է օգտագործում։ Հարկ չհամարեցի իմ ու ընտանիքիս անդամների հեռախոսների «սքրինշոթերը» հրապարակեմ։ Այդ նույն SMS-ներից մենք էլ ենք ստացել։ Ինչ վերաբերում է զեկույցներին, ապա մենք քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել։ Եթե ասեք, որ ՀՀ-ում ընտրությունները կեղծվում են, դա կհամարեմ փաստ։ Բայց ասում եք, որ նախկին կուսակիցն է գործուղվել։ Գործուղվել է, որ ընտրությունները չկեղծվեն, որովհետեւ 2021թ․-ին նման փորձեր են եղել։ Ընտրությունների արդյունքները եւ ժողովրդավարությունը մեր համար ռազմավարություն են։ Իսկ դատական համակարգը․․․չորս տարի չարչարվում ենք, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ լինի, բայց ասում եք՝ վայ, ձեր նախկին կուսակցականը․․․բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի»։

Ինչ վերաբերում է «Freedom House»-ի այն դիտարկմանը, որ ոչ իշխող ուժից ընտրված համայնքապետերը կալանավորվել են, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քրեական գործերն ավելի վաղ են հարուցված եղել․ «Եթե կալանավորվեին ընտրություններից առաջ, կասեիք, որ այդպես արեցին, որ ազդեն ընտրությունների վրա։ Կամ կասեիք, որ քրեական գործով ազդեցության տիրույթում ենք պահում որեւէ մեկին։ Ես ճշմարտությունը գիտեմ՝ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031