Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի հանքի շահագործման բացասական հետևանքների դեպքում էլ դո՞ւք եք պատասխան տալու». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Մարտ 14,2023 14:04

«ԱԱԾ-ում կարծում են, որ ընկերովի մահը՝ հարսանի՞ք է»

03.03.2023 թ-ին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին և գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին՝վերաբերյալ խնդրելով տրամադրել իրենց իրավական դիրքորոշումը ՀՀ վարչապետ՝ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ. «տխրահռչակ» հայտարարությունը (միջազգային պայմանագիրը) ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների խախտմամբ:

ԱԱԾ-ից պատասխանել են, որ հայցվող տեղեկատվության տրամադրումը վերաբերելի չէ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործառույթներին, սակայն ՀՀ ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 1-ին հոդվածը՝ ուղղակիորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացություն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործառույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:

ԱԱԾ-ի պատասխանից ակնարկվում է, որ ԱԱԾ-ի «սպաներ»-ի մեծամասնությունը անտեղյակ են իրենց գործառույթները կարգավորող իրավական ակտերից, հակառակ դեպքում տպավորություն է ձևավորվում, որ ԱԱԾ-ի «սպաներ»-ի մեծամասնությունը ընդունելով զինվորական երդում ծառայել՝ Հայաստանի Հանրապետությանը չեն տարանջատում՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Հայաստանի օրվա իշխանությունից, գուցե հենց դա է Հայաստանի ողբերգության պատճառը:

ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը ստանալուն պես կհրապարակվի:

Հ.Գ. Պարոնայք ԱԱԾ-ի «սպաներ», ոնց-որ օրենքի համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման բացասական հետևանքների դեպքում էլ դո՞ւք եք պատասխան տալու:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031