Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում խոսելով Ադրբեջանի՝ Ղարաբաղի ներկայացուցիչներին հրավեր անելու մասին՝ ասաց, որ դրա պատասխանը Արցախի ԱԳՆ-ն տվել է, այնուամենայնիվ, գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ, դրա պատասխանը ո՞վ է տալու:
Հարց եղավ նաեւ այն մասին, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Երեւանի կենտրոնում թանկարժեք բնակարան է ձեռք բերել, գործարքի գինը 412 հազար դոլար է, գործարքի ժամանակ այն արժեցել է 168 հազար դոլար, կառուցապատողը «Ջերմուկ գրուպն» է Աշոտ Արսենյանի, պարոն Պապիկյանը չի պարզաբանել, թե ոնց է եղել, որ հնարավոր է եղել գույքը այդքան էժան ձեռք բերել՝ 100 մլն դրամ տարբերությամբ:
Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք ճիշտ եք, ես ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք այդ տունը եւ 400 հազարով վաճառեք: Եթե վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք: Եթե այդ գործարքը բանկին առաջարկեք, բանկը երջանիկ կլինի նման գործարքից: Ես կպնդեմ, որ Պապիկյանը 300 հազարով այդ տունը վաճառի ձեզ, որ հետո դուք 400 հազարով վաճառեք: Ես մի տարի է՝ ուզում եմ իմ տունը կինո «Հայրենիքի» վաճառել, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել, ես էլ կուզեմ օգտվել, դեռեւս չի հաջողվել»:
Փաշինյանն ասաց, որ 2018-ից հետո 25 հազար մարդ նորակառույց շենքերում բնակարան են ձեռք բերել եւ օգտվում են եկամտահարկի վերադարձից:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ լավ զգաց, երբ իմացավ, որ Պապիկյանը նոր բնակարան է ձեռք բերել. «Թող ձեռք բերի, նոր ընտանիք է»:
Վերջում Փաշինյանը ԶԼՄ-ներին հարցրեց, թե ո՞վ է 2018-ից հետո նոր բնակարան ձեռք բերել ու առաջարկեց ստուգել, թե ի՞նչ տներ են գնել ԶԼՄ-ների ղեկավարները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ