Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ-ն կո՞ղմ է Բաքվի ասած «ինտեգրացիային»․ Փաշինյանի պարզաբանումը

Մարտ 14,2023 13:22

«Դուք ասացիք, որ Մյունխենում, ըստ էության, Իլհամ Ալիեւը խոսել է ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության մասին, իսկ Բաքու-Ստեփանակերտ-խաղաղապահներ հանդիպումից հետո Բաքվի լեքսիկոնը փոխվել է եւ խոսում է ինտեգրացիայի մասին։ Կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը, որը մասնակցել է այդ հանդիպումներին, կողմ է այդ ինտեգրացիային։ Արդյոք երեկ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում սա քննարկե՞լ եք»,-«5-րդ ալիք»-ն այսօր այսպիսի հարցադրում հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա պատասխանեց․ «Կոռեկտ չեմ համարում այդ հարցերի վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումը բարձրաձայնել։ Մանավանդ, որ ՌԴ-ն իր դիրքորոշումը քանիցս բարձրաձայնել է։ Երեկվա մեր խոսակցությունը ՌԴ նախագահի հետ հիմնականում նվիրված է եղել ԼՂ-ում էսկալացիայի վտանգին։ Իմ տպավորությունն եմ փոխանցել ու ասել՝ կարծում եմ, որ խնդիրներ կան խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Իմ համար ամենակարեւոր խնդիրն այս համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց եղել է բողոքի ակցիա ԼՂ բնակիչների կողմից։ Դա եղել է ոստիկանության ծառայողների սպանություններից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Սա մտահոգություն է»։

Փաշինյանի խոսքով՝ Պուտինն «ինչ-որ բան» ասել է, բայց կոռեկտ չէ, որ ինքը դա բարձրաձայնի․ «Ասացի այնքան, որքան կոռեկտությունը թույլ է տալիս։ ՌԴ-ի մեր գործընկերները հարկ կհամարեն հրապարակել, եթե ցանկանան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031